Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն և հանգստություն. Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին

Բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն և հանգստություն. Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին
10.09.2018 | 00:32

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայ գործարարների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ գործարար Ռուբեն Վարդանյանը վարչապետին հարց տալուց առաջ ասել է, թե բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն և հանգստություն: Նա հետաքրքրվել է, թե արդյո՞ք այս ամենը կա հիմա Հայաստանում:

«Ես չեմ հասկանում, որ ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս Հայաստանում կայունության թեման: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ, մամուլը գրում են, խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին, չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել:


Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզո՞ւմ եք՝ ինձ ցմահ միապետ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա, այս առումով այդպես չի լինելու, ժողովուրդը ում որոշեց, որ պիտի լինի իշխանություն, նա էլ լինելու է իշխանություն»,- ընդգծել է Փաշինյանը՝ նկատելով, որ Հայաստանում ոչ ոք չի կարող խոչընդոտ լինել կայունությանը:


Վարդանյանը հավելել է, որ համագործակցության համար երկխոսություն է անհրաժեշտ, և, առաջին հերթին, դա է պետք բիզնեսի զարգացման համար: Վարչապետը համաձայնել է գործարարի հետ և նրան ու մյուս գործարարներին խնդրել հուշումներ տալ շահութաբեր բիզնեսների հարցում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ